Յունիբանկի մասին

Յունիբանկը Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկն է, որն իր հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: 15 տարվա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է:
Որպես իրական ժողովրդական բանկ` Յունիբանկը հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին դառնալու բանկի բաժնետեր: Նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով բանկն իրականացրեց բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
• ուշադիր և ազնիվ վերաբերմունք
• հաճախորդների նկատմամբ
• ուժեղ թիմ և արդյունքին նպատակաուղղվածություն
• հասարակության վստահություն
• ապրանքանիշի բարձր ճանաչելիություն և
• հեղինակություն
• հուսալիություն և կայունություն

ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ
• ամրապնդել և ընդլայնել բանկի դիրքերը ֆինանսական շուկայում
• ապահովել ծառայությունների մատուցման բարձր որակ և կատարելագործել սպասարկման գործընթացը
• բարձրացնել պահանջված բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը
• ներդնել բիզնեսի վարման թափանցիկ մոդելի և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը
• բարձրացնել բանկի ներդրումային գրավչությունը

Կապվեք մեզ հետ

*Եթե Դուք ունեք հարցեր կամ ցանկանում եք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Յունիբանկ Privé ծառայությունների մասին, ապա խնդրում ենք զանգահարել +374 10 595555 հեռ. համարով կամ լրացնել ստորև ներկայացված ձևը:
Մենք անպայման կկապվեք Ձեզ հետ հաղորդագրությունում ներկայացված կոնտակտային տվյալներով: Ուրախ կլինենք ներկայացնել Ձեզ առավել մանրամասն տեղեկատվություն մեր ծառայությունների մասին, քննարկել հնարավոր համագործակցության վերաբերյալ առաջարկները և նշանակել հանդիպում Ձեզ համար հարմար ժամանակ: