Բանկի Խորհուրդը

Gagik Zakaryan

Գագիկ Զաքարյան

Խորհրդի նախագահ

«Յունիբանկ» ԲԲԸ-ի համահիմնադիր և Խորհրդի նախագահ, «Յունիստրիմ» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահ, Ռուսաստանի բանկերի միության խորհրդի անդամ, «Национальный Банковский Журнал» ամսագրի դիտող խորհրդի անդամ:

Private banking & wealth management-ի ոլորտում աշխատանքային փորձը 1994 թվականից:

1988 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, իսկ 2004 թվականին`ՌԴ Արտաքին առևտրի ակադեմիայի «Արժեթղթերի շուկայում պրոֆեսիոնալ գործունեություն» մասնագիտական դասընթացները:

Գագիկ Զաքարյանը տարբեր տարիներին արժանացել է ֆինանսական աշխարհի մի շարք առաջատար մրցանակների, այդ թվում` «Լավագույն բանկիր» տիտղոսին 2005 և 2007 թվականներին: 2006 թվականին «Բիզնեսի սոցիալական պատասխանատվություն» անվանակարգում ճանաչվել է «Տարվա մարդ», իսկ 2007 թվականին բանկի արդյունավետ կառավարման համար դարձել է ՌԴ Ազգային բանկային մրցանակաբաշխության մրցանակակիր: 2008թ.-ին Գագիկ Զաքարյանն արժանացել է մրցանակի լավագույն ռուսաստանյան ապրանքանիշ ստեղծելու համար: Ռուսաստանում կայացած «Տարվա բանկ» ամենամյա մրցանակաբաշխությանը բանկային բիզնեսում ներդրած ավանդի համար ճանաչվել է «Տարվա բանկիր – 2013»:

Պարգևատրվել է Հայ եկեղեցու բարձրագույն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` ի գնահատություն ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության: 2015 թվականին Գագիկ Զաքարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

George Piskov

Գեորգի Պիսկով

Խորհրդի անդամ

«Յունիբանկ» ԲԲԸ-ի համահիմնադիր և Խորհրդի անդամ, «Յունիստրիմ» ԲԲԸ-ի Տնօրենների խորհրդի անդամ, «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության համահիմնադիր և նախագահ:

Private banking & wealth management-ի ոլորտում աշխատանքային փորձը 1994 թվականից: Իրականացրել է մի շարք հաջող ծրագրեր Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում:

1987 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, 2000 թվականին` Ներդրումային կառավարման և հետազոտությունների ինստիտուտը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա):

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու:

«Բանկային ոլորտում տարվա մենեջեր 2003», «Ֆինանսական օլիմպ 2009» մրցանակների դափնեկիր:

Graat Arzumanyan

Հրահատ Արզումանյան

Խորհրդի անդամ

«Տրանսստրոյբանկ»-ի Տնօրենների Խորհրդի նախագահ, «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի անդամ: Ունի աշխատանքային մեծ փորձ բանկային համակարգում: Պարգևատրվել է Ռուսաստանի բանկերի միության պատվոգրով` ռուսաստանյան բանկային համակարգում ունեցած ավանդի և բանկի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ:

1990 թվականին գերազանց ավարտել է Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը, 1994 թվականին` ասպիրանտուրան, իսկ 2002 թվականին` ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ակադեմիան:

Eduard Zamanyan

Էդուարդ Զամանյան

Խորհրդի անդամ

«Յունիստրիմ» ԲԲԸ-ի Տնօրենների Խորհրդի անդամ, «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի անդամ: Ունի մեծ աշխատանքային փորձ բանկային համակարգում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ մի շարք խոշոր ֆինանսական հաստատություններում:

1985 թվականին ավարտել է Օրջոնիկիձեի անվան Կառավարման ինստիտուտը:

Դավիթ Փափազյան

Խորհրդի անդամ

Կապիտալի կառավարման անկախ մասնագետ, «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի անկախ անդամ: Ունի ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ կապիտալի կառավարման և ինվեստիցիոն բանկինգի ոլորտում:

2003 թվականին գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po - Institut d'études politiques de Paris), իսկ 2006 թվականին` Տնտեսագիտական գիտությունների և առևտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris) և ստացել MBA աստիճան:

Vardan Atayan

Վարդան Աթայան

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահի խորհրդական

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահի խորհրդական, «Յունիլիզինգ» ընկերության բաժնետեր և Խորհրդի նախագահ, «ՌԵՍՈ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ, Հայաստանի բանկերի միության անդամ և ACRA վարկային բյուրոյի Խորհրդի անդամ:

Բանկային համակարգում աշխատանքային փորձը 1994 թվականից:

1990 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1995 թվականին` Վիեննայի միացյալ ինստիտուտը (Շուկայական տնտեսության և ֆինանսական վերլուծության դասընթաց):

Մասնակցել է մի շարք միջազգային խոշոր ծրագրերում, այդ թվում` Համաշխարհային բանկի, Union Bank of Switzerland (UBS), TACIS ծրագրի և այլ միջազգային ֆինանսական կառույցների կողմից:

Կապվեք մեզ հետ

*Եթե Դուք ունեք հարցեր կամ ցանկանում եք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Յունիբանկ Privé ծառայությունների մասին, ապա խնդրում ենք զանգահարել +374 10 595555 հեռ. համարով կամ լրացնել ստորև ներկայացված ձևը:
Մենք անպայման կկապվեք Ձեզ հետ հաղորդագրությունում ներկայացված կոնտակտային տվյալներով: Ուրախ կլինենք ներկայացնել Ձեզ առավել մանրամասն տեղեկատվություն մեր ծառայությունների մասին, քննարկել հնարավոր համագործակցության վերաբերյալ առաջարկները և նշանակել հանդիպում Ձեզ համար հարմար ժամանակ: