Ավանդ «Privé»

Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է բարձր եկամտաբերությամբ «Privé» ավանդը, որը կարելի է ձևակերպել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով: Ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչև 9.5% տարեկան, եթե գումարը տեղաբաշխվում է ՀՀ դրամով:

Ավանդի պայմանները բավականին ճկուն են և հաճախորդին հնարավորություն են տալիս ստանալու ոչ միայն բարձր եկամուտ, այլ նաև` արդյունավետ կառավարել խնայողությունները: Ավանդատուն կարող է համալրել կամ մասնակի հետ կանչել ավանդի գումարը, ինչպես նաև ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը` ամենամսյա կամ ժամկետի վերջում:

Unibank Privé-ի հաճախորդ կարելի է դառնալ` ձևակերպելով առնվազն 20 մլն ՀՀ դրամ կամ 50 000 ԱՄՆ դոլար/եվրո կամ ռուսական ռուբլով համարժեք գումարի ավանդ:

ԱՎԱՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ



Ավանդի գործողության ժամկետը /31.10.17 - 31.12.17/



30-90 օր 91-180 օր 181-365 օր 366-730 օր
Տարեկան տոկոսադրույք USD 2.2% - 2.7% 2.5%-3.0% 2.9% - 3.5% 4.1% - 4.7%
EUR 0.7% - 1.3% 0.9%-1.5% 1.4% - 2.0% 2.6%-3.2%



30-90 օր 91-180 օր 181-365 օր 366-730 օր
Տարեկան տոկոսադրույք AMD 5.8% - 6.3% 7.4% - 8.0% 8.4% - 9.0% 8.9% - 9.5%
RUB - 5.0% - 6.0% 8.5% - 9.0% -
  • Ավանդը նախատեսված է այն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք Prive հաճախորդներ են
  • Տոկոսագումարի վճարման պայմանները սահմանվում են ամենամսյա կամ ժակետի վերջում:


Սակագներ և տույժեր

  1. Ավանդի 181 օր և ավելի ժամկետով ձևակերպելու դեպքում, ավանդատուի նախաձեռնությամբ ավանդային պայմանագրի ժամկետի սկզբից 91 օր հետո վաղաժամկետ խզման դեպքում (միայն ֆիզիկական անձանց համար) ավանդային տոկոսադրույքը հաշվարկվում է համաձայն հետևյալ դրույքաչափերի` AMD/USD/EUR/RUR համապատասխանաբար 4%/2%/1%/1% տարեկան՝ բանկում դրամական միջոցների փաստացի ներդրման ժամանակահատվածի համար /եթե խզումը կատարվում է մինչև 91 օրը, ապա տոկոսադրույքը կազմում է 0% տարեկան/:
  2. Ավանդի գծով տոկոսների վերադարձն ու վճարումը կատարվում է միայն հաճախորդի ընթացիկ բանկային հաշիվների միջոցով: Հաճախորդի ընթացիկ բանկային հաշիվներից գանձվում է հաշիվների սպասարկման տարեկան վճարը` բանկում գործող սակագների համաձայն:

Տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվություն

  1. Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարը: Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`

    (ԱԳ * Տ / 365 * ՕՐ)*90% (– 10% եկամտահարկ), որտեղ

    ԱԳ` ներդրված ավանդի գումար
    Տ` տարեկան պարզ տոկոսադրույք
    ՕՐ` ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ ավանդի ներդրման և վերադարձման օրերի համար տոկոսագումար չի հաշվարկվում:
    Օրինակ 1
    Ավանդի ներդրման օրերի քանակ` 365 օր
    Ավանդի գումար` 40 000 000 AMD
    Տարեկան տոկոսադրույք` 9.5%

    40 000 000 * 9.5 /100 / 365 * 364 *90% = 3 410 630 AMD

  2. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հնարավոր հաշվարկը տոկոսագումարների վճարումների կանոնավոր հաճախականության դեպքում`

    APY= (1+r/n)n - 1, որտեղ

    APY` տարեկան տոկոսային եկամտաբերություն
    r` տարեկան պարզ տոկոսադրույք
    n` մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունը

    Եթե տոկոսագումարները վճարվում են ամեն ամիս`
    n = 12 , ապա`
    APY= (1+0.089/12)12 - 1,
    APY=0.0927*100=9.27%

    Եթե տոկոսագումարները վճարվում են ժամկետի վերջում`
    n =1 , ապա`
    APY= (1+0.095/1)1 - 1,
    APY=0.095*100=9.5%

Ավանդատուի իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքները ենթակա են պաշտպանության դատական կարգով, օրենքով սահմանված դեպքերում` արբիտրաժի միջոցով, ինչպես նաև` ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով: Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ:

Այլ տեղեկատվություն

  1. Տոկոսների հաշվեգրումն իրականացվում է ամեն օր:
  2. Ֆիզիկական անձանց ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարը ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
  3. Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
  4. Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
    • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է
    • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է
    • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը հինգ միլիոն հայկական դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասը միլիոն հայկական դրամով
    • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է հինգ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
      Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Երաշխավորման դիմաց ավանդատուից որևէ գործողություն կամ հատուցում չի պահանջվում:
  5. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Հաշիվների տարեկան սպասարկումն իրականացվում է բանկի սակագների և դրույքաչափերի համաձայն և նախատեսված է սպասարկման պայմանագրի 2.4 կետով:

Վերադառնալ ծառայություններին

Կապվեք մեզ հետ

*Եթե Դուք ունեք հարցեր կամ ցանկանում եք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Յունիբանկ Privé ծառայությունների մասին, ապա խնդրում ենք զանգահարել +374 10 595555 հեռ. համարով կամ լրացնել ստորև ներկայացված ձևը:
Մենք անպայման կկապվեք Ձեզ հետ հաղորդագրությունում ներկայացված կոնտակտային տվյալներով: Ուրախ կլինենք ներկայացնել Ձեզ առավել մանրամասն տեղեկատվություն մեր ծառայությունների մասին, քննարկել հնարավոր համագործակցության վերաբերյալ առաջարկները և նշանակել հանդիպում Ձեզ համար հարմար ժամանակ: