Միջազգային ապահովագրություն

VISA Infinite քարտը ձևակերպելիս, Յունիբանկ Privé ծրագրի շրջանակներում Դուք ստանում ենք հնարավորություն օգտվել VISA CEMEA (UK) Ltd կազմակերպության ապահովագրությունից` երկրում ճանապարհորդելիս կամ արտերկիր մեկնելիս: Դա ամբողջ աշխարհում գործող ապահովագրական ծածկույթ է մինչև 90 օր տևողությամբ ուղևորությունների համար: Ապահովագրության հիման վրա տրամադրված արտոնություններն իրականացնում է Axa Travel Insurance ընկերությունը:

Արտերկիր մեկնելիս արտոնությունների ցանկը ներառում է`

  • ճանապարհորդության կազմակերպման խորհրդատվություն,
  • ճանապարհորդության ընթացքում աջակցություն,
  • օգնություն փաստաթղթերը գողանալու կամ կորցնելու դեպքում,
  • գնումների ապահովագրություն,
  • ապահովագրություն չվերթը հետաձգելու կամ ուղեբեռը կորցնելու դեպքում,
  • ամբողջական կամ մասնակի փոխհատուցում`
    • բժկական ծախսերի դեպքում, ներառյալ ատամնաբուժական ծառայությունը,
    • տրանսպորտային միջոցի առևանգման պատճառով ծախսերի դեպքում,
    • արտերկրում իրավաբանական ծախսերի դեպքում:

Արտոնությունները գործում են եթե ապահովագրական դեպքի ծագման ժամանակ Դուք իրավասու քարտապան եք և ուղևորության ու տրանսպորտային ծախսերի ընդհանուր գումարից 50%-ից ավելին վճարված է VISA Infinite քարտով:

Վերադառնալ ծառայություններին

Կապվեք մեզ հետ

*Եթե Դուք ունեք հարցեր կամ ցանկանում եք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Յունիբանկ Privé ծառայությունների մասին, ապա խնդրում ենք զանգահարել +374 10 595555 հեռ. համարով կամ լրացնել ստորև ներկայացված ձևը:
Մենք անպայման կկապվեք Ձեզ հետ հաղորդագրությունում ներկայացված կոնտակտային տվյալներով: Ուրախ կլինենք ներկայացնել Ձեզ առավել մանրամասն տեղեկատվություն մեր ծառայությունների մասին, քննարկել հնարավոր համագործակցության վերաբերյալ առաջարկները և նշանակել հանդիպում Ձեզ համար հարմար ժամանակ: