Ավանդներ

Ավանդներ

Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է բարձր եկամտաբերությամբ ավանդներ, որոնք կարելի է ձևակերպել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով:  Unibank Privé-ի հաճախորդ կարելի է դառնալ` ձևակերպելով առնվազն 50 մլն ՀՀ դրամ կամ 100 000 ԱՄՆ դոլար/եվրո կամ ռուսական ռուբլով համարժեք գումարի ավանդ:

Ավանդ «U-Privé Options»

ԱՎԱՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ավանդի գործողության ժամկետը /05.04.19 - չի սահմանվում/

Ավանդի ներդրման արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ Դոլար

Եվրո

Ավանդի ներդրման նվազագույն գումարը

5,000,000

10,000

10,000

Ավանդի ներդրման ժամկետը

Տոկոսների վճարման կարգը

Տարեկան տոկոսադրույք

365 օր

Ամենամսյա

3%

2%

0.3%

Ավանդի առավելագույն գումարը

500,000,000* AMD

1,000,000 * USD

1,000,000 * EUR

Տարեկան տոկոսադրույք

Ֆիքսված

Տոկոսների և ավանդի գումարի վճարում

Տոկոսների վճարման պայմաններն իրականացվում են ամենամսյա հիմունքներով, ավանդատուի բանկային հաշվին կամ քարտային հաշվին:

Համալրման հնարավորություն

Ավանդի համալրում թույլատրվում է կատարել առանց գումարային և քանակային սահմանափակման` ավանդի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ քան 91-րդ օրը:

Մասնակի հետ կանչում

Ավանդի համալրում թույլատրվում է կատարել առանց գումարային և քանակային սահմանափակման: Ավանդի արժույթի փոխարկում թույլատրվում է կատարել ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում ավանդատեսակի 3 արժույթների միջև` նվազագույն գումարի պահպանմամբ:

Վաղաժամկետ խզում

Ավանդի մասնակի կամ ամբողջական հետ կանչում թույլատրվում է կատարել սկսած ավանդային պայմանագրի գործողության 91-րդ օրվանից` տոկոսների պահպանման հնարավորությամբ: Ավանդային պայմանագրի ժամկետի սկզբից 91 օր հետո խզման դեպքում ավանդային տոկոսադրույքը հաշվարկվում է գործող տոկոսադրույք -1%, բայց ոչ պակաս քան 0:

Ժամկետային ավանդը նախատեսված է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար:



Սակագներ և տույժեր

  1. Ավանդի համալրում թույլատրվում է կատարել առանց գումարային և քանակային սահմանափակման` ավանդի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ քան 91-րդ օրը: Ավանդի արժույթի փոխարկում թույլատրվում է կատարել ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում ավանդատեսակի 3 արժույթների միջև` նվազագույն գումարի պահպանմամբ: Ավանդի մասնակի կամ ամբողջական հետ կանչում թույլատրվում է կատարել սկսած ավանդային պայմանագրի գործողության 91-րդ օրվանից` տոկոսների պահպանման հնարավորությամբ: Ավանդային պայմանագրի ժամկետի սկզբից 91 օր հետո խզման դեպքում ավանդային տոկոսադրույքը հաշվարկվում է գործող տոկոսադրույք -1%, բայց ոչ պակաս քան 0:
  2. Ավանդի գծով տոկոսների վերադարձն ու վճարումը կատարվում է միայն հաճախորդի ընթացիկ բանկային հաշիվների միջոցով: Հաճախորդի ընթացիկ բանկային հաշիվներից գանձվում է հաշիվների սպասարկման տարեկան վճարը` բանկում գործող սակագների համաձայն:

Տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվություն

  1. Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա բանկը հաշվարկում է ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարը: Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`

    (ԱԳ * Տ / 365 * ՕՐ)*90% (– 10% եկամտահարկ), որտեղ

    ԱԳ` ներդրված ավանդի գումար
    Տ` տարեկան պարզ տոկոսադրույք
    ՕՐ` ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ ավանդի ներդրման և վերադարձման օրերի համար տոկոսագումար չի հաշվարկվում:
    Օրինակ 1
    Ավանդի ներդրման օրերի քանակ` 365 օր
    Ավանդի գումար` 50 000 000 AMD
    Տարեկան տոկոսադրույք` 3%

    50 000 000 * 3 /100 / 365 * 363 *90% = 1 342 603 AMD

  2. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հնարավոր հաշվարկը տոկոսագումարների վճարումների կանոնավոր հաճախականության դեպքում`

    APY= (1+r/n)n - 1, որտեղ

    APY` տարեկան տոկոսային եկամտաբերություն
    r` տարեկան պարզ տոկոսադրույք
    n` մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունը

    Եթե տոկոսագումարները վճարվում են ամեն ամիս`
    n = 12 , ապա`
    APY= (1+0.03/12)12 - 1,
    APY=0.0304*100=3.04%

Ավանդատուի իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքները ենթակա են պաշտպանության դատական կարգով, օրենքով սահմանված դեպքերում` արբիտրաժի միջոցով, ինչպես նաև` ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով: Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ:

Այլ տեղեկատվություն

  1. Տոկոսների հաշվեգրումն իրականացվում է ամեն օր:
  2. Ֆիզիկական անձանց ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարը ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
  3. Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
  4. Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`
    • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է
    • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է
    • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը հինգ միլիոն հայկական դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասը միլիոն հայկական դրամով
    • եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է հինգ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
      Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Երաշխավորման դիմաց ավանդատուից որևէ գործողություն կամ հատուցում չի պահանջվում:
  5. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Հաշիվների տարեկան սպասարկումն իրականացվում է բանկի սակագների և դրույքաչափերի համաձայն և նախատեսված է սպասարկման պայմանագրի 2.4 կետով:

Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 13/05/2019 09:16


Ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը: