Կորպորատիվ կառավարում

Ինչպես Խորհրդին, այնպես էլ Վարչությանը կից գործում են կոմիտեներ, որոնք գործում են և ներկայացնում են հանձնարարականներ իրենց իրավասությունների շրջանակներում, այդ թվում` ներքին վերահսկողության, ռիսկերի, ֆինանսական հաշվետվությունների և պարգևատրման հարցերի վերաբերյալ: Կանոնակարգերի պահպանման վերահսկողությունն իրականացնում են ներքին աուդիտի ստորաբաժանումը և Խորհրդին ու Վարչությանը կից կոմիտեները` իրենց իրավասություններին համապատասխան: Կորպորատիվ կառավարման արդյունավետ իրականացման նպատակով, բանկը մշակել է գործունեության թափանցիկությանն ու բոլոր մակարդակներում ղեկավարության հաշվետվողականությանն ուղղված վարչակազմակերպական կառուցվածք:

  • Ռիսկերի կառավարում

    Բանկի կառավարման համակարգի ամբողջականության կարևորագույն բաղադրիչներից մեկը ռիսկերի կառավարումն է: Յունիբանկում ռիսկերի կառավարումը նախատեսում է փախկապակցված միջոցառումների համալիր` ուղղված բանկի հնարավոր վնասի կանխարգելմանն ու նվազեցմանը:

    Ռիսկերի կառավարման սկզբունքներ

    Յունիբանկում ռիսկերի կառավարումը հիմնված է Բազելի կոմիտեի փաստաթղթերի, Ռիսկերի կառավարման հանրաճանաչ սկզբունքների (Generally Accepted Risk Principles — GARP), ՀՀ օրենսդրության և նորմատիվ ակտերի, անվնասաբերության սկզբունքի պահպանման վրա և ուղղված է բանկի գործունեության շահութաբերության և ռիսկերի օպտիմալ հարաբերակցության ապահովմանը:

    Ռիսկերի կառավարումը բանկում իրականացվում է ճանաչման, չափման և մոնիթորինգի հիման վրա` կախված սահմանաչափերից և այլ չափանիշներից: Ռիսկերի կառավարման գործընթացը շատ կարևոր է բանկի համար շահութաբերության անընդհատության ապահովման տեսակետից, և յուրաքանչյուր աշխատակից կրում է պատասխանատվություն իր գործունեության հետ կապված ռիսկերի համար:

    Ռիսկ մենեջմենթի հիմնական նպատակն ակտիվների և կապիտալի առավելագույն պահպանությունն է` ռիսկերի նվազեցման միջոցով:

    Բանկային ռիսկերի ճանաչումը և կառավարումը ներառված է բանկի աշխատակիցների պարտականություններում, իսկ ռիսկերի կառավարման տնօրինությունը պատասխանատվություն է կրում ռիսկ մենեջմենթի գործընթացների ներդրման և ռիսկերի կառավարման սկզբունքների և քաղաքականոթյունների իրականացման վերահսկողության համար:

    Բանկը քայլեր է ձեռնարկում ուղղված ռիսկերի կառավարման ոլորտի վերաբերյալ աշխատակիցների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը` մասնավորապես կազմակերպում է դասընթացներ և սեմինարներ:

  • Կառավարման կառուցվածքը

    Բանկի Խորհուրդը
    Բանկի Խորհուրդը պատասխանատվություն է կրում ռիսկ մենեջմենթի վերահսկողության, ռազմավարության և ռիսկ մենեջմենթի սկզբունքների հաստատման համար:

    Բանկի Վարչությունը
    Բանկի Վարչությունը պատասխանատվություն է կրում ռիսկ մենեջմենթի ընթացակարգի ներդրման և վերահսկողության համար:

    Ռիսկերի կառավարման տնօրինություն
    Ռիսկերի կառավարման տնօրինությունը պատասխանատվություն է կրում ռիսկ մենեջմենթի ընթացակարգի իրականացման, ռիսկերի կառավարման քաղաքականության և սկզբունքների վերահսկողության համար, ինչպես նաև իրականացնում է ռիսկերի գնահատում և ֆինանսական համակարգի վերլուծություն:

    Ֆինանսական տնօրինություն
    Ֆինանսական տնօրինությունը պատասխանատվություն է կրում ակտիվների և պասիվների կառավարման, ինչպես նաև լիկվիդայնության ռիսկի կառավարման համար:

    Ներքին աուդիտ
    Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից տարեկան անցկացվում է ռիսկ մենեջմենթի գործընթացների աուդիտ և ընթացակարգերին բանկի գործունեության համապատասխանության ստուգում: Ներքին աուդիտի ստորաբաժանումը աուդիտորական ստուգման արդյունքները քննարկում է բանկի ղեկավարության հետ և հաշվետվություններ ու առաջարկություններ ներկայացնում Ռիսկերի կառավարման և աուդիտի կոմիտեին:

    Բանկի Խորհուրդը հաստատում է ռիսկերի կառավարման քաղաքականությունը, որի շրջանակներում Վարչությունը մշակում է համապատասխան ընթացակարգեր:

  • Ռիսկերի կառավարման քաղաքականության սկզբունքները

    Խորհրդին և Վարչությանը ներկայացվող եռամսյակային և ամսական հաշվետվությունները վկայում են, որ տվյալ քաղաքականությունն իրականացվում է գործնականում: Ռիսկերի կառավարման տնօրինությունը պատասխանատվություն է կրում ռիսկ մենեջմենթի ընթացակարգերի իրականացման և ռիսկերի կառավարման քաղաքականության և սկզբունքների պահպանման համար, ինչպես նաև իրականացնում է ռիսկերի գնահատում և ֆինանսական համակարգի վերլուծություն:

    Ռիսկերի կառավարման տնօրինությունն իր վերլուծության հիման վրա Ակտիվների և պասիվների կառավարման կոմիտեին և/կամ Վարչությանը ներկայացնում է սահմանաչափերի գծով առաջարկներ, որից հետո դրանք ներկայացվում են Բանկի Խորհրդի հաստատմանը:

    Բացառիկ իրավիճակների ծագման դեպքում Ռիսկերի կառավարման տնօրինությունը հաշվետվություն է ներկայացնում Ակտիվների և պասիվների կառավարման կոմիտեին և/կամ Վարչությանը, որից հետո դրանք ներկայացվում են Բանկի Խորհրդին` որոշումներ կայացնելու համար:

  • Ներքին աուդիտ

    Ներքին աուդիտը հանդիսանում է Բանկի անկախ ստորաբաժանում: Ներքին աուդիտի իրավասության շրջանակնը ներառում են ստուգումը, գնահատումը և բանկի անձնակազմի և ղեկավարների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը` ուղղված բաժնետերերի և ղեկավարության կողմից բանկի առջև դրված նպատակների իրագործմանը:

    Ներքին աուդիտի ստուգման և կատարված աշխատանքի վերաբերյալ ամսական հաշվետվությունը, որում ներառված են առկա ռիսկերը բոլոր ուղղություններով և դրանց կառավարման մեխանիզմները, ներկայացվում են բանկի ղեկավարությանը:

    Տարի մեկ անգամ Ներքին աուդիտն իրականացնում է ներքին հսկողության համակարգի ստուգում, որի արդյունքների հիմնա վրա կազմվում է հաշվետվություն` ներքին հսկողության համակարգի վերաբերյալ իր կարծիքն արտահայտելու համար:

    Բանկի Ներքին աուդիտը բանկի ինքնուրույն ստորաբաժանում է և իրականացնում է իր խնդիրները օբյեկտիվության և անաչառության սկզբունքների հիման վրա: Ներքին աուդիտի տնօրենը ենթարկվում է բանկի Խորհրդին: Ներքին աուդիտն ունի անկախ կարգավիճակ այն ստորաբաժանումների նկատմամբ, որոնք ստուգվում են իր կողմից և այդ ստորաբաժանման ղեկավարներն իրավասու չեն ազդեցություն ունենալ Ներքին աուդիտի կողմից իրականացվող ստուգումների ծավալների և բովանդակության վրա: Վերհանված խնդիրները սահմանված ժամկետներում ներկայացվում են բանկի Խորհրդին:

    Ներքին աուդիտը նվազագույնը տարին մեկ անգամ գնահատում է ներքին հսկողության համակարգի համապատասխանությունը ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված պահանջներին: Անցկացված ստուգումների արդյունքում վերհանված անհապատասխանությունները ներկայացվում են բանկի ղեկավար օղակին, որն էլ իր հերթին հանձնարարականներ է տալիս այդ անհապատասխանությունների վերացման ուղղությամբ, ինչի արդյունքում կատարելագործվում է բանկի ներքին հսկողության համակարգը:

    Ներքին աուդիտը պարբերաբար ստուգում է այն ստորաբաժանումները, որոնք իրականացնում են բանկի ռիսկերի կառավարում և ընթացիկ հսկողություն: Արդյունքների հիման վրա կազմվում է համապատասխան հաշվետվություն, որով ներկայացվում են ներքին աուդիտի գնահատականն ու մոտեցումները ռիսկերի կառավարման և հսկողության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ:

    Պարբերաբար ներքին աուդիտն իրականացնում է բանկի գլխամասային գրասենյակի հիմնականում կառավարչական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների գործունեության ստուգում: Ստուգման արդյունքում կազմվում են համապատասխան հաշվետվություններ և ներկայացվում են բանկի ղեկավարությանը: Այդ հաշվետվություններում ներառվում են կորպորատիվ կառավարման խնդիրները, ինչպես նաև տվյալ գործընթացի կատարելագործման ուղղությամբ ներքին աուդիտի առաջարկները:

  • Փողերի լվացման դեմ պայքար

    Բանկը համապատասխանում է 2008թ.-ին ընդունված ՓԼ/ԱՖ օրենքի պահանջներին: Բանկում առկա չէ ՓԼ/ԱՖ կոմիտե, բայց Խորհրդին կից գործում է Աուդիտի և ռիսկերի կոմիտե:

    Մասնաճյուղերի սպասարկման մենեջերները պատասխանատվություն են կրում ՓԼ/ԱՖ համար, սակայն պատասխանատվություն չեն կրում ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների համար:

    Բանկում ներդրված են իրավական ակտեր, որոնք համապատասխանում են օրենսդրության պահանջներին և ենթակա են վերանայման տարին մեկ անգամ: Համապատասխանատվության ստուգմն իրականացվում է ՓԼ/ԱՖ վարչության աշխատակցի կողմից բոլոր նոր բացվող հաշիվների համար:

    Բոլոր ֆինանսական գործարքները մանրակրկիտ ուսումնասիրվում են ՓԼ/ԱՖ վարչության կողմից: Ամենօրյա ստուգումների արդյունքում կազմվում են հաշվետվություններ` ապահովելով մոնիթորինգի համապատասխան մակարդակ տարբեր գործարքների գծով: Այն դեպքում երբ ՓԼ/ԱՖ հայտնաբերում է կասկածելի գործարք, ամբողջ տեղեկատվությունը փաստաթղթավորվում է և ներկայացվում ՀՀ ԿԲ:

    ՓԼ/ԱՖ վարչությունն անցկացնում է սեմինարներ բանկի բոլոր աշխատակիցների համար: Նոր աշխատակիցների համար սեմինարներն անցկացվում են բանկում աշխատելու առաջին երեք ամիսներին, իսկ այլ աշխատակիցների համար` ըստ անհրաժեշտության և ընթացակարգերում փոփոխությունների դեպքում: Ապահովվում է մշտական կապ ՓԼ/ԱՖ և մասնաճյուղերի միջև: Բանկի Ներքին և արտաքին աուդիտներն անցկացնում են տարեկան ստուգումներ` ՓԼ/ԱՖ պահանջներին բանկի քաղաքականության և ընթացակարգերի համապատասխանության համար:

  • Թղթակից բանկեր
    • RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG
    • RIETUMU BANKA
    • CB UNISTREAM
    • ALFA BANK
    • BANK OF GEORGIA

    Բանկը չունի թղթակցային հարաբերություններ shell բանկերի հետ:

Կապվեք մեզ հետ

*Եթե Դուք ունեք հարցեր կամ ցանկանում եք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Յունիբանկ Privé ծառայությունների մասին, ապա խնդրում ենք զանգահարել +374 10 595555 հեռ. համարով կամ լրացնել ստորև ներկայացված ձևը:
Մենք անպայման կկապվեք Ձեզ հետ հաղորդագրությունում ներկայացված կոնտակտային տվյալներով: Ուրախ կլինենք ներկայացնել Ձեզ առավել մանրամասն տեղեկատվություն մեր ծառայությունների մասին, քննարկել հնարավոր համագործակցության վերաբերյալ առաջարկները և նշանակել հանդիպում Ձեզ համար հարմար ժամանակ: