Private Banking-ն ավելին է քան պարզապես բանկային ծառայությունր: Մենք ձգտում ենք Ձեզ համար հարմարավետ միջավայր ստեղծել ամենուր:
Ձեր ֆինանսական բարեկեցության կայացման փուլում մենք կօգնենք պահպանել և բազմապատկել կապիտալը: Եթե Դուք արդեն ունեք համապատասխան կարգավիճակ` մենք կօգնենք կազմել Ձեր նպատակներին և ցանկություններին առավելագույնս համապատասխանող արդյունավետ ներդրումային ռազմավարություն:Իր VIP հաճախորդներին Յունիբանկը երաշխավորում է անհատական և ճկուն մոտեցում, ժամանակի խնայողություն, ցանկացած իրավիճակում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն, բարձրակարգ բանկային մասնագետների աշխատանք, մասնավոր կապիտալի կառավարման համաշխարային փորձի կիրառում:
Յունիբանկն աշխատում է ավելի քան 20 տարի և այդ ժամանակահատվածում իրեն դրսևորել է որպես անթերի գործընկեր հաճախորդների համար և արժանացել է բնակչության վստահությանը:
Private Banking-ի ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումն ու կիրառումը, գրագետ և փորձառու մասնագետների առկայությունը, ինչպես նաև խոշոր բանկերի և ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունները հնարավորություն են տալիս մեզ վստահ լինելու, որ մենք կգտնենք բացառիկ ֆինանսական լուծում մեզ դիմած յուրաքանչյուր հաճախորդի համար:
Մենք լիովին հասկանում ենք մեր հաճախորդների կարգավիճակը, ուստի նշանակում ենք անհատական ֆինանսական մենեջեր բանկի ղեկավար կազմից և առաջարկում սպասարկում Privé մասնաճյուղում: Նա ջանք կգործադրի հաճախորդների հետ վստահելի հարաբերություններ կառուցելու համար, ինչը կնպաստի VIP հաճախորդի պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող ներդրումային ռազմավարության ստեղծմանը:
Ծառայություններ
Մրցանակներ

Պրեմիում հաճախորդների լավագույն բանկ ԱՊՀ երկրներում

Best Equity Issuer on the Exchange, Best in Secondary Equity Market

Olympic Games Sponsorship Excellence Award by Visa

Visa-ն Յունիբանկին շնորհել է Pinnacle Partnership մրցանակը

Best Domestic Private Bank in Armenia

Visa-ն Յունիբանկին շնորհել է Strong partnership in driving cashless մրցանակը

Best Equity Underwriter in Exchange's Corporate Securities Allocation System

Highest cross-border share in Visa Business volume

Հայաստանի ֆոնդային բորսայի լավագույն նորարար անդամ

Որակի գերազանցություն 2020 - SWIFT փոխանցումների բարձր որակի համար

Visa-ի մրցանակ «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում

SME Banking Club-ի հավաստագիր` որպես 2018թ.-ի ամենաինովացիոն բանկ
Յունիբանկի մասին
Յունիբանկը Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկն է, որն իր հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: 24 տարվա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 52 մասնաճյուղով: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը և շուկայում հաստատուն դիրքերի նվաճմանը:
Կորպորատիվ կառավարում
Յունիբանկը ձգտում է ապահովել թափանցիկ, արդյունավետ կորպորատիվ կառավարում` կիրառելով լավագույն փորձը: Բանկի կորպորատիվ կառավարումը հիմնված է Խորհրդի անկախության ապահովման, Խորհրդի կողմից ղեկավարության գործունեության արդյունավետ վերահսկման իրականացման և բաժնետերերի հետ լավ հարաբերությունների կառուցման վրա:
- Կառավարման կառուցվածք
- Ներքին աուդիտ
- Ռիսկերի կառավարման քաղաքականությունների պահպանման սկզբունքներ
- Փողերի լվացման դեմ պայքար
- Ռիսկերի կառավարում