Ավանդներ

Ավանդներ

Յունիբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է բարձր եկամտաբերությամբ ավանդներ, որոնք կարելի է ձևակերպել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով:  Unibank Privé-ի հաճախորդ կարելի է դառնալ` ձևակերպելով առնվազն 50 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի ավանդ:

Ավանդ «Privé»

ԱՎԱՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Տեղեկատվական ամփոփագիր
Ավանդի գործողության ժամկետը /01.12.2023թ-ից մինչև 31.05.2024թ./

Ավանդի ներդրման արժույթը AMD USD EUR RUB AMD USD EUR RUB
Ավանդի ներդրման ժամկետը Տոկոսների վճարման կարգը Տարեկան անվանական տոկոսադրույք Տարեկան տոկոսային եկամտաբերություն
30 – 90 օր ամենամսյա 5.25% - - - 5.38% - - -
Ժամկետի վերջում 5.5% - - - 5.62% - - -
91 – 180 օր ամենամսյա 7.5% 0.25% - 0.5% 7.76% 0.25% - 0.50%
Ժամկետի վերջում 8% 0.25% - 1.5% 8.16% 0.25% - 1.51%
181 – 365 օր ամենամսյա 9% 2% - 0.5% 9.38% 2.02% - 0.50%
Ժամկետի վերջում 9.25% 2.25% - 1.5% 9.25% 2.25% - 1.50%
366 – 549 օր ամենամսյա 9.8% 3.8% 1.3% 3.5% 10.25% 3.87% 1.31% 3.56%
Ժամկետի վերջում 10.1% 4% 1.6% 4% 9.86% 3.96% 1.59% 3.96%
550 – 730 օր ամենամսյա 10% 3.8% 1.7% 4.5% 10.47% 3.87% 1.71% 4.59%
Ժամկետի վերջում 10.2% 4% 2% 5% 9.73% 3.92% 1.98% 4.88%
Ավանդի ներդրման նվազագույն գումարը 20,000,000 50,000 50,000 3,000,000
Ավանդի առավելագույն գումարը 100,000,000* 300,000* 300,000* 20,000,000*

  • Ավանդը նախատեսված է ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար
  • Տոկոսագումարի վճարման պայմաններն իրականացվում են ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամենամսյա, ավանդատուի բանկային հաշվին կամ քարտային հաշվին:
  • Տոկոսների կապիտալացում չի իրականացվում:
  • Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
  • Ժամկետային ավանդի գումարի վրա  տոկոսը հաշվեգրվում է  ավանդը  բանկ մուտք լինելու  օրվանից  մինչև  այն  ավանդատուին  վերադարձնելու  կամ Ավանդատուի ավանդային  հաշվից այլ հիմքերով  դուրս գրելու օրվան նախորդող օրը:
  • Ավանդի  181 օր  և ավելի ժամկետով  ձևակերպելու դեպքում, ավանդատուի  նախաձեռնությամբ  ավանդային  պայմանագրի  ժամկետի սկզբից 91 օր  հետո  վաղաժամկետ խզման  դպքում (միայն ֆիզիկական  անձանց համար) ավանդային  տոկոսադրույքը  հաշվարկվում է  համաձայն  հետևյալ  դրույքաչափերի` AMD/USD/EUR համաձայնաբար  3% 1% 0.1% տարեկան` բանկում դրամական  միջոցների  փաստացի  ներդրման  ժամանակահատվածի համար/եթե խզումը կատարվում է  մինչև  91 օրը, ապա տոկոսադրույքը կազմում է 0% տարեկան/:
*Առավելագույն գումարը գերազանցող ավանդների համար տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:



Սակագներ և տուժանքներ

1.  Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Եթե հաճախորդը «Յունիբանկ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա դրամային ժամկետային ավանդ ներդնող ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում բացի արտարժութային բանկային հաշվից, բացվում է նաև ՀՀ դրամով բանկային հաշիվ: 

2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ժամկետային ավանդատու ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 1200 և 100000 ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքների  և դրանց կրկնօրինակների տրամադրումն առանց ժամկետի սահմանափակման իրականացվում է անվճար: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:

3. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ավանդատու հաճախորդների յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 5000 և 100000 ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքների տրամադրումն առանց ժամկետի սահմանափակման իրականացվում է անվճար: Առանձին տեղեկանքի կամ փաստաթղթի կրկնօրինակների տրամադրման վճարը կազմում է 1000 ՀՀ դրամ, իսկ թղթապանակի (որոշակի ժամանակաշրջանի փաստաթղթերի) համար` 5000 ՀՀ դրամ: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:  

4.  Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
ա/ ավանդի գումարից գանձվում են արդեն իսկ վճարված տոկոսագումարները, եթե ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված է տոկոսների ամենամսյա վճարում, 
բ/ չի վճարվում ավանդի գումարի նկատմամբ հաշվեգրված տոկոսագումարը, եթե ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված է տոկոսների վճարում ժամկետի վերջում:

5. Բանկային ավանդի պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ավանդի պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով: Եթե ավանդատուն ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը, ապա ըստ պայմանագրում կատարված նշումի` կամ երկարաձգվում է պայմանագրի գործողության ժամկետը պայմանագրով սահմանված պայմաններով և երկարաձգման պահին բանկում գործող տոկոսադրույքով, կամ ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի բանկային հաշվին, որի նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի համար նախատեսված պայմանները: Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվում է 0%, իսկ ՀՀ դրամով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ` 0% տարեկան դրույքով` բանկում ներդրված փաստացի ժամանակահատվածի համար: Ռեզիդենտ և  ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց  արտարժույթով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվում է 0%, իսկ ՀՀ դրամով բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ` 0% տարեկան դրույքով: Բանկն իրավունք ունի փոփոխել բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը` Յունիբանկ ԲԲԸ Խորհրդի կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշիվների սպասարկման պայմանագրով: 

6. Ավանդատուի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:

7. Բանկային ավանդի պայմանագրով սահմանված Ավանդի համար տոկոսների չափը ավանդի գործողության ընթացքում Բանկի կողմից ենթակա չէ  միակողմանիորեն նվազեցման:

8. Ավանդային հաշվում  առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները  հաշվարկվում են Անվանական տոկոսադրույքի հիման վրա:

9.  Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:

Տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվություն

  1. Տարեկան պարզ տոկոսադրույք` տարեկան կտրվածքով ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույք,  որի հիման վրա բանկը  հաշվարկում է  ավանդատուին վճարման ենթակա տոկոսագումարները: Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`

    ԱԳ * Տ / 365 * ՕՐ* – 10% (եկամտահարկ), որտեղ

    ԱԳ` ներդրված ավանդի գումար
    Տ` տարեկան պարզ տոկոսադրույք
    ՕՐ` ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի ավանդի գումարի նկատմամբ ավանդի ներդրման և վերադարձման օրերի համար տոկոսագումար չի հաշվարկվում:
    Օրինակ 1
    Ավանդի ներդրման օրերի քանակ` 366 օր
    Ներդրած ավանդի գումար` 1000 ԱՄՆ Դոլար
    Տարեկան պարզ տոկոսադրույք` 4%

    1000 * 4 /100 / 365 * 365 -10% = 36  ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ  

  2. Տարեկան տոկոսային եկամտաբերություն (APY)`ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը  հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները  մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում.

    որտեղ`

    A -ավանդի սկզբնական գումար,
    n- ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համար,
    N- ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված,
    Kn - ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում նաև պարտադիր վճարների հոսքեր:
    Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական (n-րդ) դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1=0:
    APY- տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:

    Ենթադրենք առաջարկվում է ավանդատեսակ հետևյալ պայմաններով՝

    ա. Ավանդի չափ՝ 1000 ԱՄՆ դոլար
    բ. Ավանդի գործողության ժամկետ՝ 366 օր, 1 տարի
    գ. Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 4%
    դ. Տոկոսագումարների վճարումները՝ ավանդի գործողության ժամկետի վերջում
    Ավանդատուի կողմից ավանդի ստացման օրը կատարվող պարտադիր վճարներ`
    Ավանդային հաշվի սպասարկման պարտադիր վճար` տարեկան 1200 դրամ /2.5 ԱՄՆ դոլար/
    Ավանդային պայմանագրի գործողության վերջում վճարվող տոկոսագումարը ստացվում է՝
    1000 * 0.04 =40 դոլար
    n=1 , n=2
    D1=0 , D2=366
    K1=-2.5 , K2=1040



  3. Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հնարավոր հաշվարկը տոկոսագումարների վճարումների կանոնավոր հաճախականության դեպքում`

    APY= (1+r/n)n - 1, որտեղ

    APY` տարեկան տոկոսային եկամտաբերություն
    r` տարեկան պարզ տոկոսադրույք
    n` մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունը

    Եթե տոկոսագումարների վճարման հաճախականությունը  ժամկետի վերջում է`
    n =1 , ապա`
    APY= (1+0.04/1)1 - 1,
    APY=0.04*100 = 4 %

Ավանդատուի իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվություն

Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:

Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ:  

Այլ տեղեկատվություն

1.Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են` 

  • անձը հաստատող փաստաթուղթ,

  • հանրային ծառայությունների պետ.համարանիշ (սոցիալական քարտ) կամ դրանից հրաժարվելու մասին տեղեկանք:

 2. Ժամկետային ավանդի գումարի վրա տոկոսը հաշվեգրվում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:  Տոկոսների հաշվեգրումն իրականացվում է օրական:  Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ֆինանսական գործառնությունների դիմաց տոկոսագումարների վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Եթե ավանդը ներդրված է  արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են վճարման օրը ՀՀ ԿԲ  կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով: 

3.Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:

4. Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

5. Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է. 

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է. 

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասնվեց միլիոն հայկական դրամ, 

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:


Արխիվ 05.04.2023
Արխիվ 17.02.2023

Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 11/03/2024 14:19


Ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը: