Մուտք՝ բիզնես լաունջ


Visa Infinite և Visa Signature պրեմիում քարտապաններին տրամադրվում է անվճար մուտք աշխարհի ավելի քան 1200 բիզնես-սրահներ։ Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Visa Signature քարտապանները կարող են կատարել մինչև 2 անվճար այց, իսկ Visa Infinite քարտապանները՝ մինչև 3 անվճար այց բիզնես-սրահներ։

Անվճար այցերի քանակը ավելացնելու համար անհրաժեշտ է կատարել առնվազն 400 ԱՄՆ դոլարի կամ այլ արժույթով համարժեք գումարի անկանխիկ գործարքներ՝ հաջորդ այցին նախորդող 35 օրերի ընթացքում (վերջին 5 օրերի գործարքները չեն հաշվարկվում)։ Այս դեպքում Visa Signature քարտապաններին տրամադրվում է մինչև 10 անվճար այց, իսկ Visa Infinite քարտապաններին՝ մինչև 20 անվճար այց՝ մինչև 31.12.2026թ․։

Անվճար մուտքի պայմաններին չհամապատասխանող յուրաքանչյուր այցի, ինչպես նաև հյուրերի այցերի արժեքը կազմում է 32 ԱՄՆ դոլար (գումարը գանձվում է քարտային հաշվից)։

Բիզնես-սրահ մուտք գործելու համար անհրաժեշտ է գրանցել քարտը Visa Airport Companion հավելվածում կամ օգտվել Visa Concierge չաթ-բոտից։ Մուտքը իրականացվում է QR կոդով, որը ներկայացվում է մուտքի գրանցման սեղանին։

Առաջարկը գործում է մինչև 31.12.2026։

Մանրամասների համար՝

https://cis.visa.com/visa-in-armenia/promotions/airport-lounge-access.html


Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 02/04/2026 17:51