VISA Infinite բազմարժութային քարտ

Յունիբանկ Privé ծրագրի շրջանակներում Դուք կարող եք ձևակերպել VISA Infinite պրեմիում դասի քարտ:
Visa պրեմիում դասի քարտերն աշխարհի ավելի քան 200 երկրներում քարտպաններին ընձեռում են հաճելի և օգտակար արտոնություններ: Քարտապանների համար նախատեսված արտոնությունների հատուկ ծրագիրը ներառում է ավելի քան 20 000 գործընկեր աշխարհով մեկ: Visa քարտով վճարում կատարելու դեպքում նախատեսված են հատուկ բոնուսներ, գներ և առաջարկներ, որոնք կարող են արտահայտվել զեղչի, նվերի, սպասարկման դասի բարձրացման կամ այլ առավելության տեսքով:
Ձեռքբերելով VISA Infinite պերմիում դասի բանկային քարտը Յունիբանկ Privé ծրագրի շրջանակներում` Դուք ստանում ենք շուրջօրյա և բարձր կարգի սպասարկում:
Բազմարժութային քարտի օգտագործումը հնարավորություն է ընձեռում օգտվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով հաշիվներից միաժամանակ: Քարտով վճարում կատարելիս, եթե գործարքի արժույթը համապատասխանում է որևէ հաշվի արժույթին, ապա այն իրականացվում է տվյալ հաշվի արժույթով:
Յունիբանկի VISA Infinite քարտերը հարմար և շահավետ են ինչպես դրամական միջոցների պահպանման, կուտակման և կանխիկացման, այնպես էլ` ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար:
Պերմիում դասի քարտի հնարավորությունները ներառում են`
- անձնական սպասարկում օրը 24 ժամ,
- բժշկական և իրավաբանական աջակցություն,
- հյուրանոցների, ավիատոմսերի ամրագրում, տրանսպորտային միջոցների վարձակալում,
- ուղևորությունների ժամանակ ապահովագրություն, արտակարգ իրավիճակներում աջակցություն աշխարհի ցանկացած կետում,
- կոնսյերժ ծառայություններ,
- զեղչեր և հատուկ առաջարկներ,
- սեփական միջոցների նվազագույն մնացորդին տոկոսների հաշվեգրում:
SMS ԵՎ E-mail տեղեկացում բոլոր գործարքների համար
Բանկը քարտապաններին առաջարկում է օգտվել SMS հաղորդագրության ծառայությունից, որի միջոցով կարելի է վերահսկել քարտային հաշվի դրամական միջոցների շարժը:
Հաղորդագրությունները բանկն ուղարկում է հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսի համարին իրական ժամանակի ռեժիմում: SMS հաղորդագրության միջոցով տեղեկատվություն է տրամադրվում քարտային հաշվի մնացորդի և քարտով կատարավող հետևյալ գործարքների մասին`
- դրամական միջոցների մուտք և ելք,
- կանխիկացում,
- գնումների և ծառայությունների դիմաց վճարումներ, Ինտերնետի միջոցով կատարված վճարումներ,
- ծառայությունների դիմաց վճարումներ բանկի բանկոմատով,
- դրամական միջոցների փոխանցումներ:
SMS տեղեկացումը գործում է աշխարհի ցանկացած կետում, որտեղ առկա է բջջային կապի ծածկույթ, ներառյալ ռոումինգը` բարձրացնելով բանկային քարտերի օգտագործման ապահովությունը:
Բանկը նաև տեղեկացնում է հաճախորդներին քարտով կատարված բոլոր գործարքների մասին` հաղորդագրություններ ուղարկելով էլեկտրոնային փոստին:
Սակագներ ֆիզիկական անձանց համար
+374-10-555-385
+7-958-799-72-94 - ՌԴ-ում բջջային հեռախոսազանգերի համար