Ավանդներ

Ավանդներ

Տեղեկատվական ամփոփագիր |
||||||||||
Ավանդի ներդրման արժույթը |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
ՌԴ ռուբլի |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
ՌԴ ռուբլի |
||
Ավանդի ներդրման ժամկետը |
Տոկոսների վճարման կարգը |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
|||||||
30-90 օր |
ամենամսյա |
քարտային հաշիվ/ բանկային հաշիվ |
5.25% |
- |
- |
- |
5.38% |
- |
- |
- |
ժամկետի վերջում |
5.5% |
- |
- |
- |
5.62%-5.64% |
- |
- |
- |
||
91 – 180 օր |
ամենամսյա |
քարտային հաշիվ/ բանկային հաշիվ |
6.5% |
0.25% |
- |
0.5% |
6.7% |
0.25% |
- |
0.50% |
ժամկետի վերջում |
7.0% |
0.25% |
- |
1.5% |
7.12%-7.19% |
0.25% |
- |
1.51% |
||
181 – 365 օր |
ամենամսյա |
քարտային հաշիվ/ բանկային հաշիվ |
8.25% |
2.25% |
- |
0.5% |
8.57% |
2.27% |
- |
0.50% |
ժամկետի վերջում |
8.5% |
2.5% |
- |
1.5% |
8.50%-8.68% |
2.50%-2.52% |
- |
1.50%-1.51% |
||
366 – 549 օր |
ամենամսյա |
քարտային հաշիվ/ բանկային հաշիվ |
9.25% |
4% |
1.6% |
3.5% |
9.65% |
4.07% |
1.61% |
3.56% |
ժամկետի վերջում |
9.5% |
4.2% |
2% |
4% |
9.29%-9.50% |
4.16%-4.20% |
2.00% |
3.96%-4.00% |
||
550 – 730 օր |
ամենամսյա |
քարտային հաշիվ/ բանկային հաշիվ |
9.4% |
4% |
2.25% |
4.5% |
9.82% |
4.07% |
2.27% |
4.59% |
ժամկետի վերջում |
9.7% |
4.25% |
2.5% |
5% |
9.27%-9.48% |
4.16%-4.21% |
2.48% |
4.88%-4.94% |
||
Ավանդի ներդրման նվազագույն գումարը |
20,000,000 |
50,000 |
50,000 |
3,000,000 |
||||||
Ավանդի առավելագույն գումարը |
100,000,000* |
300,000* |
300,000* |
20,000,000* |
||||||
*Առավելագույն գումարը գերազանցող ավանդների համար տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով: |
||||||||||
Ժամկետային ավանդ, որը նախատեսված է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար: |
||||||||||
Տոկոսների վճարման պայմաններն իրականացվում են ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամենամսյա, ավանդատուի բանկային հաշվին կամ քարտային հաշվին: Տոկոսների կապիտալացում չի իրականացվում: |
||||||||||
Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ: |
||||||||||
Բանկի Ավանդատուներին և/կամ Բանկի պարտատոմսերում ներդրում կատարողներին, անվճար տրամադրվում է հետևյալ տեսակի վճարային քարտեր և քարտի գործողության ողջ ժամանակահատվածում (3 տարի) տարեկան սպասարկման վճար չի գանձվում` 1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Classic 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Gold 20,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Signature 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարի դեպքում՝ VISA Infinite |
1. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Եթե հաճախորդը «Յունիբանկ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա դրամային ժամկետային ավանդ ներդնող ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում, ըստ հաճախորդի ցանկության կամ արտարժութային բանկային հաշիվ, կամ ՀՀ դրամով բանկային հաշիվ:
2. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
ա/ ավանդի գումարից գանձվում են արդեն իսկ վճարված տոկոսագումարները, եթե ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված է տոկոսների ամենամսյա վճարում,
բ/ կատարվում է տոկոսների վերահաշվարկ ավանդը բանկում ներդրած փաստացի ժամանակահատվածի համար բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
3. Բանկային ավանդի պայմանագրի գործողության ժամկետն երկարաձգվում է ավանդի պայմանագրով սահմանված պայմաններով: Եթե ավանդատուն ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ այն երկարաձգել պայմանագրում սահմանված պայմանների համաձայն, ապա ժամկետային ավանդը համարվում է երկարաձգված՝ բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի պայմաններով:
Բանկն իրավունք ունի փոփոխել բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը` «Յունիբանկ» ԲԲԸ Վարչության կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշիվների սպասարկման պայմանագրով:
4. Ավանդատուի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
5. Բանկային ավանդի պայմանագրով սահմանված Ավանդի համար տոկոսների չափը ավանդի գործողության ընթացքում Բանկի կողմից ենթակա չէ միակողմանիորեն նվազեցման:
6. Ավանդային հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են Անվանական տոկոսադրույքի հիման վրա:
7. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունն ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման բանաձև`
ԱԳ * Տ/ 365 * Օր – 10% (եկամտահարկ), որտեղ`
ԱԳ - ներդրված ավանդի գումար
Տ – տարեկան պարզ տոկոսադրույք
Օր – ավանդի ներդրման օրերի քանակ` հաշվի առնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հ. 907 կետ 1, համաձայն որի բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
Հաշվի սպասարկումից կամ ավանդային պայմանագրից բխող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ավանդատուի իրավունքներն ենթակա են պաշտպանության դատական կարգով, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ավանդատուն կարող է իր իրավունքերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
Բանկն իրավունք չունի ավանդային պայմանագրի կնքումը պայմանավորել արբիտրաժային համաձայնության կնքմամբ:
1.Ավանդ ներդնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
2. Ժամկետային ավանդի գումարի վրա տոկոսը հաշվեգրվում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Տոկոսների հաշվեգրումն իրականացվում է օրական:
3.Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
4. Եթե ավանդի մարման օրը համընկնում է տոն և/կամ հանգստյան օրվա հետ, ապա ավանդի մարման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
5. Բանկում ներդրված ավանդներն երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է.
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է.
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասնվեց միլիոն հայկական դրամ,
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: