Միջազգային ապահովագրություն
Յունիբանկ Privé-ի հաճախորդներին հասանելի է Visa վճարային համակարգի հատուկ ծառայությունների և արտոնությունների փաթեթը, որը մասնավորապես ներառում է՝
- Հաճախորդների 24/7 աջակցություն
- Միջազգային բժշկական և տեղեկատվական օգնություն ճանապարհորդող քարտապաններին՝ բժշկական խորհրդատվություն հեռախոսով, բժշկի կանչ, նպատակակետ երկրում պատվաստումների և բժշկական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն:
- Ճանապարհորդության ընթացքում քարտապանների և նրանց ուղեկցող անձանց ապահովագրություն՝ մինչև 2,5 մլն ԱՄՆ դոլար ապահովագրական ծածկույթ քարտապանների և նրանց ընտանիքների անդամների համար:
Visa-ի հատուկ ապահովագրական ծառայության առավելություններն են ամբողջ ընտանիքի ապահովագրությունը` գործում է ամենուր, ապահովագրության բարձր սահմանաչափը:
Մանրամասն պայմաններին և ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում՝ https://cis.visa.com/visa-in-armenia/promotions/travel-insurance.html
Ապահովագրության հետ կապված հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել ձեր անձնական մենեջերին: