Օնլայն ծառայություններ
«Ինտերնետ Բանկ - Հաճախորդ» համակարգ
«Ինտերնետ բանկ- Հաճախորդ» համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկման հնարավորություն իրական ժամանակի ռեժիմում` առաջարկելով ինտերնետային ցանցի միջոցով անվտանգ մուտք դեպի բանկային տեղեկատվություն: Մենք խնայում ենք մեր հաճախորդների ժամանակը և հնարավորություն ենք տալիս օգտվել բանկային ծառայություններից 24/7 ռեժիմում:
Համակարգից օգտվելու համար հաճախորդը պետք է այցելի բանկ և ներկայցնի դիմում:
Online BankingՄոբայլ Բանկինգ
Յունիբանկը գործարկել է մոբայլ բանկինգ համակարգը` բջջային հեռախոսի միջոցով բանկային հաշիվների կառավարման համար: Ծրագիրն աշխատում է iOS և Android օպերացիոն համակարգերի հիման վրա և օգտագործման համար շատ պարզ է և հարմար:
Յունիբանկի մոբայլ բանկինգ ծրագիրը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել վճարումներ, համալրել հաշիվը և վճարել ծառայությունների դիմաց, այդ թվում` կատարել կոմունալ վճարումներ:
Օգտվելով մոբայլ բանկինգ ծրագրից, հաճախորդը միշտ տեղյակ կլինի իր հաշիվներում առկա դրամական միջոցների շարժից և կարող է հետևել բոլոր գործարքներին: Ծրագրի ներբեռնումը հաճախորդը իրականացնում է ինքնուրույն` App Store-ից կամ Play Market-ից:
Մոբայլ բանկինգ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել համապատասխան դիմումի ձևը:
Ծառայությունն ակտիվացնելու համար կարող եք դիմել Privé մասնաճյուղ Ձեր անձնական մենեջերին հետևյալ կոնտակտներով`
հեռ.` + 374-10-59-55-55
էլ. փոստ`