Private Banking-ն ավելին է քան պարզապես բանկային ծառայությունր: Մենք ձգտում ենք Ձեզ համար հարմարավետ միջավայր ստեղծել ամենուր:
Ձեր ֆինանսական բարեկեցության կայացման փուլում մենք կօգնենք պահպանել և բազմապատկել կապիտալը: Եթե Դուք արդեն ունեք համապատասխան կարգավիճակ` մենք կօգնենք կազմել Ձեր նպատակներին և ցանկություններին առավելագույնս համապատասխանող արդյունավետ ներդրումային ռազմավարություն:Իր VIP հաճախորդներին Յունիբանկը երաշխավորում է անհատական և ճկուն մոտեցում, ժամանակի խնայողություն, ցանկացած իրավիճակում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն, բարձրակարգ բանկային մասնագետների աշխատանք, մասնավոր կապիտալի կառավարման համաշխարային փորձի կիրառում:
Յունիբանկն աշխատում է ավելի քան 24 տարի և այդ ժամանակահատվածում իրեն դրսևորել է որպես անթերի գործընկեր հաճախորդների համար և արժանացել է բնակչության վստահությանը:
Private Banking-ի ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումն ու կիրառումը, գրագետ և փորձառու մասնագետների առկայությունը, ինչպես նաև խոշոր բանկերի և ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունները հնարավորություն են տալիս մեզ վստահ լինելու, որ մենք կգտնենք բացառիկ ֆինանսական լուծում մեզ դիմած յուրաքանչյուր հաճախորդի համար:
Մենք լիովին հասկանում ենք մեր հաճախորդների կարգավիճակը, ուստի նշանակում ենք անհատական ֆինանսական մենեջեր բանկի ղեկավար կազմից և առաջարկում սպասարկում Privé մասնաճյուղում: Նա ջանք կգործադրի հաճախորդների հետ վստահելի հարաբերություններ կառուցելու համար, ինչը կնպաստի VIP հաճախորդի պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող ներդրումային ռազմավարության ստեղծմանը:
Ծառայություններ
Մրցանակներ

Visa Strategic Partnership Award 2025

Պրեմիում հաճախորդների լավագույն բանկ ԱՊՀ երկրներում

Best Equity Issuer on the Exchange, Best in Secondary Equity Market

Olympic Games Sponsorship Excellence Award by Visa

Visa-ն Յունիբանկին շնորհել է Pinnacle Partnership մրցանակը

Best Domestic Private Bank in Armenia

Visa-ն Յունիբանկին շնորհել է Strong partnership in driving cashless մրցանակը

Best Equity Underwriter in Exchange's Corporate Securities Allocation System

Highest cross-border share in Visa Business volume

Հայաստանի ֆոնդային բորսայի լավագույն նորարար անդամ

Որակի գերազանցություն 2020 - SWIFT փոխանցումների բարձր որակի համար

Visa-ի մրցանակ «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում
Յունիբանկի մասին
Յունիբանկը Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկն է, որն իր հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: 24 տարվա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 51 մասնաճյուղով: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը և շուկայում հաստատուն դիրքերի նվաճմանը:
Կորպորատիվ կառավարում
Յունիբանկը ձգտում է ապահովել թափանցիկ, արդյունավետ կորպորատիվ կառավարում` կիրառելով լավագույն փորձը: Բանկի կորպորատիվ կառավարումը հիմնված է Խորհրդի անկախության ապահովման, Խորհրդի կողմից ղեկավարության գործունեության արդյունավետ վերահսկման իրականացման և բաժնետերերի հետ լավ հարաբերությունների կառուցման վրա:
- Կառավարման կառուցվածք
- Ներքին աուդիտ
- Ռիսկերի կառավարման քաղաքականությունների պահպանման սկզբունքներ
- Փողերի լվացման դեմ պայքար
- Ռիսկերի կառավարում